Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հաջորդը կարող է լինել Քյոլն-Բոնն օդանավակայանը. ջիհադականները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայում

$
0
0

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը և Քրեական գործերով դաշնային գերատեսչությունն ուսումնասիրում են Քյոլն-Բոնն օդանավակայանի վրա հնարավոր ահաբեկչական հարձակման սպառնալիքը։ Պատճառ են դարձել ֆոտոմոնտաժները, որոնք տարածվել են Twitter-ում «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների կողմից, հայտնում է Deutsche Welle-ն:

 

Նկարներից մեկում օդանավակայանի հրդեհվող շենքն է, նրա առջև գրոհային է և գրառում գերմաներենով` «Դու նույնպես կարող ես հասնել նրան, ինչին հասել են քո եղբայրները Բելգիայում»:


Այլ նկարներում պատկերված են կանցլերի այրվող գերատեսչությունը Բեռլինում և գրառում` «Գերմանիան մարտի դաշտ է»:


Ինչպես հայտնել է Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա շրջանի ՆԳՆ ներկայացուցիչը, «բռնությունը գովաբանող տեսանյութը և նկարները մեծ ազդեցություն են թողնում երիտասարդության ծայրահեղականացման վրա», սակայն դեռ չկան կոնկրետ նախազգուշացումներ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։

 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն է հնչել: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել ավելի ուշ՝ մետրոյում: Ահաբեկչությունների հետևանքով մահացել է 32 մարդ, ևս 340 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>