Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ուկրաինայի նախագահը հայտարարել է Դոնբասում 10.000 զոհի մասին

$
0
0

Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում 2014 թվականից սկսված զինված հակամարտության ընթացքում զոհվել է շուրջ 10 հազար մարդ՝ այդ թվում Ուկրաինայի զինված ուժերի 2.700 զինծառայող։


Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

 

«Մոտ 10.000 մարդ է զոհվել։ Ավելի քան 2.700 ուկրաինացի զինվոր է սպանվել Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ուժերի կողմից»,-ասել է նա «Ուկրաինայի պայքարը հանուն ազատության, որը շարունակվում է» ֆորումի ընթացքում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում։

 

Նրա խոսքով՝ Դոնբասում հակամարտության ընթացքում զինվորականների կորուստն ավելին է, քան վերջին 15 տարում Աֆղանստանում զոհված ԱՄՆ զինվորների թիվը։


«1.8 մլն մարդ իրենց տները կորցրել են Դոնեցկում ու Լուգանսկում և տեղափոխվել Ուկրաինայի այլ շրջաններ։ Ուկրաինայի տարածքի 7%-ն օկուպացված է։ Ուկրաինայի տնտեսության 20%-ը զավթվել կամ ոչնչացվել է»,-ասել է Պորոշենկոն։

 

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Դոնբասում անջատողականները գերության մեջ են պահում 120 մարդու, որոնց փորձում է ազատել Կիևը։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>