Tesla Motors ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է իր նոր ավտոմեքենան՝ Tesla Model 3 էլեկտրաքարը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դա կլինի ընկերության՝ գնային առումով ամենահասանելի մոդելը: Հինգտեղանոց ավտոմեքենան հնարավոր կլինի ձեռք բերել առնվազն 35 հազար դոլարով:
Լիցքավորումից հետո էլեկտրաքարը կարող է հատել մոտ 350 կիլոմետր հեռավորությունը:
Ավտոմեքենան կարող է ժամում 96 կիլոմետր արագություն զարգացնել ընդամենը չորս վայրկյանում: Նորույթը դեռ հասանելի կլինի միայն նախնական պատվերի համար: Առաջին մոդելները կհասնեն իրենց հաճախորդներին 2017 թվականից ոչ շուտ:
Tesla-ի շարքում ավելի վաղ ներկայացվել են Tesla Model S սեդանը և Tesla Model X քրոսովերը: Առաջինն ամերիկյան շուկայում արժե 75-105 հազար դոլար, երկրորդը՝ սկսած 80 հազար դոլարից: