Թուրքական «Գալաթասարայ» կանանց վոլեյբոլի թիմը մեղադրել է Կրասնոդարի «Դինամո» թիմի վոլեյբոլիստուհի Տատյանա Կոշելևային, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցներին զրպարտության համար, այս մասին ասվում է թիմի կայքում, գրում է BBC-ն:
«Ռուսական թիմի խաղացող Տատյանա Կոշելևան զրպարտող արշավ է սկսել սոցկայքերում, որն այնուհետ տարածվել է ռուսական մամուլում։ Դա արվել է խաղի պայքարում պարտություն կրելու վախից, ինչպես նաև՝ այլ պատճառներով, մասնավորապես՝ քաղաքական»,- ասվում է թուրքական ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Դինամո»-ի խաղացողները հանդիպել են թուրքական թիմի հետ և պարտվել 2:3 հաշվով: «Դինամո»-ի խաղացող Տատյանա Կոշելևան ավելի ուշ Instagram-ում գրել է, որ թուրք երկրպագուները խաղի ժամանակ աղբ են նետել ռուս մարզիկների վրա, իսկ թուրք մարզիչը ռուսներին անպարկեշտ ժեստ է ցույց տվել։