Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լատվիայի ԱԳՆ-ն կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից

$
0
0

Լեռնային Ղարաբաղում ընթացող ծանր մարտերը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:  Այս մասին ասվում է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ:  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ  Լատվիայի ԱԳՆ-ն կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել հրադադարը: Կողմերը պետք է խուսափեն յուրաքանչյուր գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրման:

ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում զոհերի կապակցությամբ և ցավակցում վիրավորների ու զոհերի ընտանիքներին:

Լատվիայի ԱԳՆ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների ջանքերին` վերականգնելու հրադադարը:

ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ուժի կիրառումից և վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>