Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մեր դաշնակիցը ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակն է, բայց պետք է աշխատել նաև տարբեր ատյանների հետ. Ալեքսանդր Մարկարով

$
0
0

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր մամուլի ասուլիսին վերջին օրերի սահմանային լարվածությունն աննախադեպ համարեց՝ ինտեսիվության և  զինատեսակների ներգրավվածության առումով: Ըստ նրա՝ միջազգային հանրությունն այս իրադարձություններից հետո պետք է պատասխանատվության կանչի Ադրբեջանին և բանաձևեր կիրառելուց բացի, կոնկրետ քայլեր կիրառի:
 

«Միջազգային հանրությունն ունի պատասխանատվության իր բաժինը այն գործընթացի մեջ, որը պարբերաբար իրականացնում է Ադրբեջանը»,- ասաց նա։


Անդրադառնալով այսօր Վիեննայում նախատեսված Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը՝ Ալեքսանդր Մարգարովն ասաց համանախագահները բացի նրանից, որ պետք է կողմերին կրակի դադարեցման կոչեր անեն, այդ կոչերը պետք է լինեն ավելի հասցեագրված՝ նշելով, թե ով է կրում պատասխանատվությունը:


«Ադրբեջանական գործողությունները ցույց են տալիս, որ նրանց համար Մինսկի խումբը այն ատյանը չէ, որի հետ պատրաստ են գնալ խաղաղության»,- ասաց նա:


Բանախոսն այնուհետև նշեց. «Մեր դաշնակիցը՝ ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակն է, բայց պետք է աշխատել նաև տարբեր ատյանների հետ»:


Ինչ վերաբերում է ՌԴ-ի դիրքորոշումներին և հայտարարություններին՝ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ Ռուսաստանը մի կողմից հանդես է գալիս, որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից, իսկ մյուս կողմից ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահող երկրներից է:


«Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ունեն պայմանագրային պարտավորություններ Հայաստանի հետ: Ռուսաստանի որոշումները բազմաշերտ էլեմենտներով են պայմանավորված»,- ասաց նա: Իսկ ՀԱՊԿ-ի վերաբերյալ  քաղաքագետն ասաց, որ գտնում է, թե ՀԱՊԿ-ը կշարունակի հանդես գալ հայտարարություններով, որ խնդրի լուծումը պետք է խաղաղ բանակցային ճանապարհով լինի, չնայած որ կարծում է, թե Հայաստանի դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի այնպես, ինչպես գրված է ՀԱՊԿ կանոնադրության մեջ:


Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Իսլամական պետության» վարձկաններին օգտագործելուն,  նա  նկատեց, որ Ադրբեջանի համար դա նորություն չէ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>