Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը թույլ չի տա. Պյոտր Ակոպով

$
0
0

Ռուսական Взгляд պարբերականը հրապարակել է քաղաքագետ Պյոտր Ակոպովի վերլուծական հոդվածը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների վերաբերյալ։

 

Նախևառաջ Ակոպովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը ձեռնտու չէ Ռուսաստանին ու հակասում է այդ երկրի շահերին։

 

«Ղարաբաղյան հակամարտության գոտին գտնվում է արդեն Սիրիայում ու Իրաքում ընթացող պատերազմներին բավական մոտ, ուստի՝ սկսվելու դեպքում այս պատերազմը կլինի արդեն 3-րդը Մեծ մերձարևելյան տարածաշրջանում։ Բացի այդ, պատերազմը ծավալվելու է անմիջապես Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի սահմանների մոտ, ինչը ցանկալի չէ»,- գրում է քաղաքագետը` հավելելով, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ հստակ է` Հարավային Կովկասում պատերազմ պետք չէ:

 

«Անթույլատրելի են համարվում բոլոր այն փորձերը, որոնք արվում են պատերազմի սպառնալիքի միջոցով Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար: Այդ պրիմիտիվ հաշվարկները վաղուց են հասկացվել ու անօգուտ են, քանի որ ռուսական քաղաքականությունը հիմնված է հենց այն սկզբունքի վրա, որ չպետք է 3-րդ ուժերին թույլ տալ խաղարկել պատերազմի խաղաքարտը»,- գրում է նա։

 

Հիմա, ըստ նրա, Հայաստանին ու Ադրբեջանին պետք է ամեն կերպ համոզել դադարեցնել կրակն ու խաղաղություն հաստատել. Կրեմլը հենց դրանով էլ զբաղված է: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի, հայերի ու ադրբեջանցիների վրա ավելին քան բավականաչափ է նման արդյունքի հասնելու համար: Իսկ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ժամանակ ու Ռուսաստանի մասնակցությունը:

 

«Ժամանակը կամոքի վերքերի մի մասը, իսկ հետխորհրդային տարածքում տնտեսական ու ռազմական վերաինտեգրումը, Մոսկվայի հանդեպ 2 պետությունների վստահության հետ մեկտեղ ուշ թե շուտ հնարավորություն կտան բանակցություններ սկսել փոխզիջման որոնման վերաբերյալ։ Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման որևէ այլ տարբերակ գոյություն չունի, իսկ ռազմական լուծում Ռուսաստանը թույլ չի տա: Եվ ի տարբերություն 90-ական թվականների սկզբի` դրա համար Ռուսաստանն ունի ամենակարևորը` աշխարհաքաղաքական կամք»,-եզրափակել է հոդվածագիրը։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>