Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Միասնությունը մեր ժողովրդի բնավորության անքակտելի գծերից մեկն է. Սերգո Երիցյան

$
0
0

Արցախի սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ողջ ժողովուրդը մեկ բռունցք է և այդ բռունցքի մեջ կար յուրաքանչյուր հատվածի ինքնագիտակցումը:


Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց և ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից նախաձեռնված մարտական գործողություններին։


Նա նշեց, որ բացի այն, որ հայ զինվորն իր լավագույն  հատկանիշները ցուցաբերեց, դրան ավելացավ նաև ողջ ժողովրդի՝ այդ թվում սփյուռքահայության վճռականությունը:


«Միասնությունը մեր ժողովրդի բնավորության անքակտելի գծերից մեկն է: Սա նշանակում է զարթոնք, ինչը մեր ազգին հարիր է: Մենք կարողացանք շատ կարճ ժամանակահատվածում գործի դնել մեր ունեցած ներուժը»,- ասաց նա:


Սերգո Երիցյանը նշեց, որ «մենք ավելի զգոն ու մարտունակ պետք է լինենք, իսկ մարտերում ընկածներին պետք է անվանենք ոչ թե զոհեր, այլ նահատակներ, ովքեր հանուն հայրենիքի նահատակվեցին»: Սերգո Երիցյանը նշեց, որ գոհ է նաև ՀՀ դիվանագիտական աշխատանքից և միջազգային հանրության արձագանքից:


Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ևս գոհ էր կատարված  աշխատանքից: «Ես չեմ կարծում, թե որևիցե մեկը թերացումներ է ունեցել»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է բանակի կատարած աշխատանքին, նա ասաց.«Մենք շատ պատրաստված բանակ ունենք՝  կոփվածության, զինատեսակի տեսանկյունից»:


Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ժողովուրդը ցույց տվեց, որ վտանգավոր պահերին միասնության գաղափարով է առաջնորդվում:  «Այս կարճ պատերազմը ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը ինքն այդ հողի տերն է»,-ասաց նա:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>