Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահն

$
0
0

 

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
 

Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության աննախադեպ լարվածության մասին` հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին: Նշվել է, որ հայ ազգի ներկայացուցիչները կրկին ստիպված են դիմակայել գոյություն ունեցող սպառնալիքներին և պայքարել իրենց կյանքի համար: Նա հավելել է, որ այս ամենը կատարվում է հայերի համար շատ արժեքավոր մի վայրում:
 

«Շփման գծում զինադադարի խախտումը չի նշանակում միայն Արցախի ժողովրդի վտանգված լինելը. այն նաև հարձակում է ԵԱՀԿ հեղինակության, ինչպես նաև Մինսկի խմբի ներկայացուցիչների դեմ: Իմ կարծիքով` միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից հրատապ պարզաբանումներ պահանջի և երկու կողմերին էլ ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը դիվանագիտության և ոչ բռնի միջոցների կիրառումն է», -ասել է չեխ պատգամավորը:
 

Ռոբին Բյոհնիշն իր զորակցությունն է հայտնել վերջին մարտերի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին` նրանց մաղթելով արիություն և ուժ:
 

«Ես կարծում եմ, որ այս դաժան փորձությունն ավելի կզորացնի հայ ժողովրդին»,-իր նամակում նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>