ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից տարվա առաջին կիսամյակում ավելի քան ﬔկ ﬕլիարդ դրամ կհատկացնի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ գումարը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրաﬕն՝ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
«Սա ռազմավարական ճանապարհ է, և ﬔնք այս տարի որոշել ենք ավարտել դրա հիմնանորոգումը, ինչը ՀՀ նախագահի հանձնարարականն է»,- արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`նշելով, որ այդ նպատակով պետք է հատկացվի 1 մլրդ 260 մլն դրամ գումար: