Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Արցախի կառավարությունը սկսել է վնասված շենքերի ու ենթակառուցվածքների ու վնասի վերլուծությունն ու գույքագրումը

$
0
0

 

Արցախի կառավարությունը կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունից 1.5 օր անց սկսել է ենթակառուցվածքների ու շինությունների վնասի գույքագրումը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
 

«Ամեն ինչ քննարկվում է, հիմա մենք պետք է վերլուծենք, հաշվարկենք` ինչպիսի կորուստներ ենք ունեցել, իհարկե, մարդկային կորուստներն անդառնալի են, բայց նյութական կորուստների հարցով արդեն իսկ կառավարությունը սկսել է, գործընթացը ընթանում է, տեսնենք` ինչ վնաս է հասցվել, քանի շենք պետք է վերականգնվի գյուղերում, քաղաքներում՝ Մարտակերտում, Մարտունիում, հասարակական, տնտեսական օբյեկտները»,-ասաց Դավիթ Բաբայանը:
 

Նրա խոսքով՝ բնականաբար, հաշվի առնելով, որ հարաբերական հրադադարից 1,5 օր է անցել, ըստ որում, այն պարբերականորեն խախտվում է Ադրբեջանի  կողմից, այս պահին որևէ նախնական պատկեր ու հաշվարկ չի կարող լինել:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում քննարկվում էր, թե ինչ նյութական աջակցություն կարող է և պետք տրամադրվի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին, բացի այն բարոյական աջակցությունից, որ այսօր կա: Ըստ Դավիթ Բաբայանի` Արցախում ևս այդ հարցը, նաև խաղաղ բնակչության զոհերի ու տուժածների մասով քննարկվում է:

 

«Մեր հանրությունը տվյալ դեպքում պետք է ավելի հանգիստ լինի, եթե կարելի է այդպես ասել, բայց և՛ վնասի չափը, և՛ առհասարակ` ամեն ինչ արվելու է այս ուղղությամբ»,-ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

 

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը  ամեն դեպքում բազմիցս խախտել է  հրադադարի ռեժիմը, Դավիթ Բաբայանն ասաց, որ պայմանավորվածությունները խախտելը բնորոշ է հակառակորդին:
 

«Միշտ էլ դիմում է նման քայլերի, 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը, բայց ամեն ինչ համեմատության մեջ է, համեմատելով այն իրավիճակի հետ, որ մենք ունենեինք ապրիլի 1-4-ը, դրանից մեկ-երկու տարի առաջ, վերջին երկու օրվա խախտումները շատ ավելի քիչ են, չնչին են: Դժբախտաբար, մենք  ունեցանք մեկ զոհ, որն անդառնալի կորուստ է: Բայց սա է իրավիճակը»,-ասաց Դավիթ  Բաբայանը:
 

Հիշեցնենք,  որ Երևանից այս օրերից բազմաթիվ կոչեր են եղել, որ «կողմերին» կրակը դադարեցնելու անհասցե կոչեր անելու փոխարեն, ավելի լավ է գալ Ղարաբաղ ու մեկ անգամ տեսնել, քան 7 անգամ լսել: Դավիթ Բաբայանը նկատեց, որ այս օրերին Արցախ են այցելել  50–ից ավել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ:
 

«Աշխարհագրությունը շատ լայն է, Մերձավոր Արևելք, Արևմտյան, Արևելյան Եվրոպա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, ամենակարևորը` իմ երախտագիտությունը պետք է հայտնեմ  հայկական լրատվամիջոցներին, որոնք բոլորն այստեղ են և բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացնում են իրենց աշխատանքը: Ավելին` եթե  հաշվենք այն լրատվամիջոցների քանակը, որոնք եկել են Արցախ, այլև նրանց, ովքեր մեզ հետ կապ են հաստատել հեռախոսով ամեն օր` օրը մի քանի անգամ, ապա այդ աշխարհագրությունն էլ ավելի է մեծանում՝ արդեն Աֆրիկա, Լատինական Ամերիկա , Ավստրալիա, Քրդստան, որտեղից Ստեփանակերտի հետ կապ էր հաստատել Իրաքի հեռուստատեսությունը»,– ասաց նա: 


Օգտվելով առիթից, Դավիթ Բաբայանը շնորհակալություն հայտնեց  բոլոր այդ լրատվամիջոցներին:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>