Ռուսաստանի քաղաքականությունն այսօր դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելն է, և Ռուսաստանը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևիցե մեկի հաղթանակով։ Այդ մասին հայտարարել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն Ռուսաստանի առաջին ալիքի «Политика» հաղորդման ժամանակ:
«Ռուսաստանի քաղաքականությունն այսօր դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելն է: Մենք շահագրգռված չենք, որ կողմերից որևէ մեկը ռազմական հաղթանակ տանի այդ հակամարտությունում։ Ռուսաստանը զենք է մատակարարել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, այդ պատճառով գոյություն ունի ուժային հնարավորությունների ռազմական-ռազմավարական հավասարություն... Ո՞վ է շահագրգռված պատերազմում։ Ռուսաստանը միանշանակ դրանում շահագրգռված չէ: Դրանում շահագրգռված են արտաքին խաղացողները, նախևառաջ՝ Թուրքիան»,- ասել է նա:
«Մենք պետք է հստակ ասենք, որ Սիրիայում ռազմական և դիվանագիտական հաջողությունների ֆոնին շահագրգիռ կողմեր կան Ռուսաստանի անմիջապես հարավային սահմանների մոտ կրկին լարվածության օջախ ստեղծելու՝ այնտեղ իրավիճակն ապակայունացնելու նպատակով, որպեսզի փորձեն Ռուսաստանին ուղղակիորեն ներքաշել մարտական գործողությունների մեջ: Հասկանալի է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, մենք ունենք պարտավորություններ, այնտեղ ռազմական բազա ունենք»,- իր խոսքում նշել է Կորոտչենկոն:
Տեսանյութը՝ 3:37-ից և 50:22-ից