Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Կիպրոսը համաձայնել է Եգիպտոսին հանձնել EgyptAir-ի ինքնաթիռն առևանգողին

$
0
0

Կիպրոսի իշխանությունները համաձայնել են Եգիպտոսին հանձնել Սաիֆ էդ Դին Մուստաֆային, ով մեղադրվում է EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը մարտի վերջին առևանգելու համար, գրում է BBC-ն:
 

A320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալեքսանդրիայից Կահիրե չվերթը, առևանգվել է մարտի 29-ին՝ անմիջապես թռիչքից հետո, և այնուհետև վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայում:

 

Ուղևորներին հաջողվել է լքել ինքնաթիռը, իսկ հենց առևանգողին, որի վրա եղել է մահապարտի կեղծ գոտի, շուտով ձերբակալել են հատուկջոկատայինները։

 

58-ամյա Մուստաֆան, որոշ տվյալներով, եղել է անկառավարելի վիճակում։ Կիպրոսի ոստիկանությունը հայտարարել է, որ վերջինս խոստովանել է իր արարքը:

 

Ինքնաթիռի առևանգման պատճառը, իբր, եղել է նախկին կնոջ հետ վեճը, ով ապրում է Կիպրոսում:

 

Եգիպտոսը, որի քաղաքացին է Մուստաֆան, պահանջել է արտահանձնել նրան։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>