Բելգիայի դատախազությունը հրապարակել է նոր տեսանյութ, որում պատկերված է Բրյուսելում ահաբեկչությունների կազմակերպման համար կասկածվողներից մեկը, ով դուրս է գալիս Զավենտեմ օդանավակայանից, փոխանցում է BBC-ն։
Բելգիայի իշխանությունները ենթադրում են, որ հարձակման մասնակիցները 4-ն են եղել, 3 ահաբեկիչներ մահացել են պայթյունների ժամանակ, մեկը գտնվում է փախուստի մեջ:
Տեսանյութում երևում է, որ կասկածյալը բաց գույնի բաճկոն է կրում, բաց երկնագույն վերնաշապիկ և գլխարկ:
Ավելի վաղ դատախազությունը տարածել էր տեսանյութ, որում «գլխարկով մարդը» քայլում է 2 մահապարտների հետ օդանավակայանի սրահում` հրելով ուղեբեռը:
Դատախազների համաձայն՝ կասկածյալը դուրս է եկել շենքից առավոտյան ժամը 7:58-ին` պայթյուններից հետո: Լքելով օդանավակայանի տարածքը` նա ազատվել է իր բաց գույնի բաճկոնից:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններից հետո զոհվել է 32 մարդ։