Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը, գրում է Газета-ն։
Նա ներկայացել է Վիլմա Էսպինի` Ռաուլ Կաստրոյի կնոջ մեծարման երեկոյին, ով մահացել է 2007-ին՝ 77 տարեկանում։ Նա համարվում է 1959թ. կուբայական հեղափոխության հերոսուհիներից մեկը:
Ֆիդել Կաստրոն այցելել է կրթական կենտրոն, որը կրում է Էսպինի անունը: Այնտեղ նա աշակերտների և ուսուցիչների հետ մասնակցել է հիշատակի արարողությանը:
«Ես վստահ եմ, որ նման օրով Վիլման երջանիկ կլիներ»,- ասել է Կաստրոն:
Տեղի հեռուստատեսությունը ցուցադրել է Կաստրոյին, ով զրուցում է աշակերտների և ուսուցիչների հետ կրթության, առողջապահության և սննդի թեմաներով։