Այն, ինչ ունենք հիմա՝ սկսած 1994 թվականից, դա աննախադեպ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Այն, ինչը մենք ունեցանք այս օրերի ընթացքում՝ համախմբման հարցում, որևէ մեկի կողմից պատկերացնելի չէր, դրա համար իրենց դերն ունեցան լրատվամիջոցներ և քաղաքական ուժերը: Սա խոսում է այն մասին, որ մեր պետությունները հասունանում են, հասարակությունները զուգահեռ»,-ասաց Կարեն Բեքարյանը՝ խորին շնորհակալություն հայտնելով բանակի ողջ անձնակազմին:
«22 տարի գլոբալ առումով, 10 տարի, Իլհամ Ալիևի իշխանության գալով ադրբեջանական մեքենան աշխատել է այն ուղղությամբ, որ սեփական ժողովրդին սրսկել են, որ թեթև իրենց թույլ տան, հողին կհավասարեցնեն Ղարաբաղի տարածքները: Այս ամենը դրված էր մեկ նպատակի ծառայելու, որ պատերազմը դեռ չի ավարտվել, և երկրորդ փուլում իրենք կհասնեն հաջողության»,-խոսելով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց Կարեն Բեքարյանը:
Բլից-կրիգ՝ Ադրբեջանի պատկերացրած ու երազած: Այսպես բնորոշեց Կարեն Բեքարյանը Ադրբեջանի գործողությունները՝ հավելելով, որ այն պլանավորում են այն ժամանակ, երբ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը գտնվում էր Հայաստանի սահմաններից դուրս:
«Սա Ադրբեջան պետության կռախն է, Ալիևի իշխանության կռախը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակը»,-ասաց Կարեն Բեքարյանը: