ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է Apple ընկերությանն օգնել իրավապահ մարմինների աշխատակիցներին կոտրել iPhone-ը, որը պատկանում է հանցավոր խմբավորման անդամներից մեկին, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է դեռևս փետրվարին, սակայն գործի նյութերը բացահայտվել են միայն ապրիլի 8-ին։
«Խելամիտ տեխնիկական օգնությունն այն է, որ դուրս բերվեն տվյալները սարքավորումից, որքանով դա հնարավոր է, պահվեն արտաքին կոշտ սկավառակի կամ այլ կրիչի վրա և փոխանցվեն իրավապահ մարմիններին»,- նշել է դատավորը:
Մինչդեռ ամերիկյան ընկերությունը հրաժարվել է կատարել դատարանի որոշումը և օգնել իշխանություններին տվյալներ ստանալ սմարթֆոնից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` Apple-ի ներկայացուցիչներին հղումով։