Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում, տեղեկացնում է sputnik.co.am–ը։
104-ամյա Հայկա տատն էլ համագյուղացիների պես խաղաղ քնած էր, երբ ուշ գիշերին նրան արթնացրեց հարսի անհանգիստ ու վախեցած ձայնը` վե՛ր կացեք, կռիվ է սկսվել, դո՛ւրս եկեք տնից։
Հայկա տատը պատմում է, որ արկերի պայթյունների ներքո արագ հագնվել, դուրս են վազել տնից ու թաքնվել նկուղում։ Բայց կրակոցներն ու պայթյուններն աստիճանաբար մոտենում էին։
104-ամյա կինը հասկացել է, որ դրանք արդեն իրենց գյուղի տարածք են ընկնում։ «Լսեցի, որ տրաքեց մի բան, ասեցի, վա՜յ, մեզ կոտորեցին»,- պատմում է տարեց կինը` հիշելով, որ ինքն այդ պահին նկուղի պատի մոտ էր նստած։
Նյութն ամբողջությամբ կարդացեք, ինչպես նաև տեսանյութը դիտեք սկզբնաղբյուրում։