Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Զինվորական հոսպիտալում գտնվող 5 ծայրահեղ ծանր վիրավորներից 1-ի վիճակը բարելավվել է. Ա. Ասատուրյան

$
0
0

Այս պահի դրությամբ Զինվորական կենտրոնական հոսպիտալում գտնվում է 36 զինծառայող, որից 4-ի վիճակը գնահատված է ծայրահեղ ծանր,  2-ինը՝ ծանր, մնացածինը` բավարարի մոտ և բավարար:


Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց  հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը` նշելով, որ 5 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկի մոտ դրական շարժ է նկատվել: 


«Այսինքն`  Բաղդասարյան Հրայրը, որի վիճակը   ծայրահեղ ծանր էր,  արդեն գնահատվում է ծանր»,- նշեց  հոսպիտալի տնօրենը` նշելով, որ նրանք բոլորը Երևան են տեղափոխվել Արցախից` առաջնագծում գտնվող հոսպիտալներում առաջին և որոշ առումով մասնագիտացված բուժօգնություն ստանալուց հետո:


Ըստ  նրա,  հիմնական  մասի մոտ  կա  դրական շարժընթաց, սակայն նա վաղ համարեց խոսել նրանց դուրս գրելու մասին, ինչի մասին հարցրեցին լրագրողները:


«Ծայրահեղ ծանր վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ծանրերի մեջ չկան հիվանդներ, որոնք գտնվում են անգիտակից վիճակում, ընդ որում, այդ ծայրահեղ ծանր վիրավորների մեջ շարքայինների թիվը կազմում է 2, նրանք Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ են»,- լրագրողներին մանրամասներ ներկայացրեց հոսպիտալի տնօրենը: 


Ըստ նրա` ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը, ով ունի ողնաշարի վնասվածք, առաջիկայում  վիրահատվելու է, քանի որ բեկորը դեռ ողնաշարի մեջ մխրճված է:


Մինչ այդ, նա ունեցել է նաև   փայծաղի, թոքի  վնասվածքներ:


Հոսպիտալի տնօրենը նշեց, որ, ցավոք, տղաներից ոմանք անդամահատված են, և պրոթեզավորման  փուլին դեռ պետք է սպասել:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>