Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ով է սկսել առաջինը

$
0
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ով է սկսել առաջինը, ով է պատասխանատուն: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին:

 

Վերջինս նշեց, որ ՄԽ-ն մանդատ է ստացել երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումների և Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:


«Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ օգնենք կողմերին կայունացնել իրավիճակը, ինչպես նաև նախաձեռնենք միջոցներ, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր հանդիպումների եզրակացությունն այն է, որ կողմերը, ամեն դեպում իրենք այդպես են ցույց տալիս, պատրաստակամ են հետևել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը:

 

Թե ի՞նչ է պետք անել, որ խաղաղություն ապահովվի, առաջին հերթին կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելն է: Կա հասկացություն, որ պետք է նաև քաղաքական լուծում, որ կողմերը վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ: Մոտավորապես մեկ շաբաթ անց մենք նորից կհանդիպենք ու կքննարկենք այս հարցերը»,- մասնավորեցրեց Իգոր Պոպովը:


Ըստ նրա՝ հիմնական խնդիրներից մեկը նաև զոհվածների դիակների վերադարձման հարցն է:


Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով լրագրողի հարցին, չե՞ք կարծում, որ քաղաքացիական անձանց ու զինվորականներին սպանելու, ընդհուպ՝ նրանց ականջները կտրելու դեպքերը հիշեցնում են «Իսլամական պետության» ոճը, ինչի մասին խոսել են նաև ՀՀ իշխանությունները, Ուորլիքը միայն պատասխանեց հարցի մարդու իրավունքների խախտման հատվածին:


«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով: Մենք տեսել ենք լուսանկարները, բոլոր հաղորդումները դրանց վերաբերյալ, հանդիպում ենք ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, պնդել ենք նրանց, որ ճշգրտորեն դիտարկեն, թե ինչ է տեղի ունեցել, մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում… Մենք խիստ մտահոգված ու անհանգստացած ենք մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմամբ: Հաղորդումները, որոնք մենք ստացել ենք, մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց ամերիկացի համանախագահը:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>