Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել. Ջ. Ուորլիք

$
0
0

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիային, որը ԵԱՀԿ անդամ է, չեն հեռացնում կառույցից՝ ադրբեջանական կողմին սատարելու, օժանդակելու համար, ինչի մասին վկայում են պաշտոնական Անրակայի վերջին օրերին արված հայտարարությունները:


«Եթե հիշում եք, մի քանի օր առաջ, երբ մենք Վիեննայում էինք, առաջին անգամ ընդունվեց շատ խիստ հայտարարություն՝ կոչ անելով կողմերին զսպվածության՝ հրադադարի պահպանման, բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման և Թուրքիան իր աջակցությունը հայտնեց համանախագահներին: Եկեք հստակ լինենք: Թուրքիան միացավ այս հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց հայտարարության տակ: Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- պատասխանեց Ուորլիքը:


Նա ընդգծեց, որ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխության հարցը օրակարգում չէ:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>