Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մարսելում փոխքաղաքապետ Վալերի Բուայեի գլխավորությամբ բողոքի ցույց է անցկացվում` պահանջելով «կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան»

$
0
0

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղին` կոչ անելով «կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան` ուղղված Հայաստանի և Ղարաբաղի դեմ»:

 

Ապրիլի 2-ից ի վեր, ինչ սկսվել են ադրբեջանական կողմի հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ, ֆրանսիացի պատգամավորը սատարում է հայ ժողովրդին և փորձում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի սանձարձակ ագրեսիայի վրա:


Հիշեցնենք, որ օրեր առաջ թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում Վալերի Բուայեն գրել է. «Մեր բոլորի մտքերը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի մեր հայ ընկերների հետ են: Եվս մեկ անգամ քրիստոնյաները ենթարկվում են հարձակման: Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:


Ավելի ուշ նա հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչով` ուղղված միջազգային հանրությանը:


Այսօր երեկոյան Բուայեի  գլխավորությամբ բողոքի ցույց է կայանալու Մարսելի քաղաքապետարանի դիմաց: Այս մասին տեղեկացրել է Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված պաստառով:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>