Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իրանը և Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել նավթի և գազի ոլորտում

$
0
0

Իրանը և Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել գազային հանքավայրի մշակման և նավթավերամշակման գործարանների կառուցման մասին:  ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է «ԻՐՆԱ» իրանական գործակալությունը:

 

«Իրանի նավթի նախարար Բիժան Նադմար Զանգանեն և նրա հնդիկ գործընկեր Դհարմենդրա Պրադհանը շաբաթ համաձայնագիր են ստորագրել նավթավերամշակման գործարանների կառուցման և գազային հանքավայրի մշակման, ինչպես նաև նավթի և նավթամթերքի արտահանման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ձեռնարկությունները կկառուցվեն Պարսից ծոցի ափերին տեղակայված Չաբահար իրանական նավահանգստի արդյունաբերական գոտում:


Ներկայում Իրանը օրական կտրվածքով 350 000 բարել նավթ է մատակարարում Հնդկաստանին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles