Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Նախագահի ասածը, որ կռվում ենք 80-ականների զենքերով, վերաբերում էր ԼՂՀ ՊԲ-ին, ոչ թե ՀՀ ՊՆ-ին. Սամվել Նիկոյան

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մենք կռվում ենք 80-ականների զենքերով, վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին, ոչ թե ՀՀ Զինված ուժերին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով հանրապետության ղեկավարի՝ Գերմանիայում հնչեցրած հայտարարությանը հաջորդող քննադատություններին:

 

«ԼՂ պաշտպանության բանակը մարտական գործողություններին մասնակցում է 80-ականների զենքերով: Այո, դա որոշ առումով այդպես է, Լեռնային Ղարաբաղի զինանոցում 80-ականների և դրանից հետո արտադրված զենքի տեսակներ կան: Բայց այդ քննադատությունը, տարակուսանքը, թե ի՞նչ է, մենք չունենք նորագույն զինտեխնիկա, անհիմն է: Նման հարց հնչեցնողները մոռանում են, որ նախագահի խոսքը Լեռնային պաշտպանական բանակի ոչ թե ՀՀ Զինված ուժերում գոյություն ունեցող զենքի տեսակների, զինանոցի մասին էր»,- շեշտեց Սամվել Նիկոյանը:
 

Վերջինս հիշեցրեց, որ վերջերս Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնել է 200 մլն դոլարի նորագույն սպառազինություն և ռազմական տեխնիկա: Սամվել Նիկոյանն ասաց, թե ոմանք շփոթում են նախագահի հայտարարությունը՝ վերագրելով այն ՀՀ Զինված ուժերին, երբ խոսքը ԼՂ պաշտպանության բանակի մասին էր:

 

«Ոմանք էլ հասկանում են, թե ինչ է ասում Սերժ Սարգսյանը, բայց շփոթության մեջ են գցում հանրությանը»,- նշեց պատգամավորը:

 

Դիտարկմանը, թե նախագահի հայտարարությունից հետո մամուլում կասկածներ էին արտահայտվում, թե վարկային համաձայնագրի մատակարարում այդպես էլ տեղի չունեցել, ռուսական զենքերը Հայաստան չեն բերվել, Նիկոյանը չհամաձայնեց՝ խորհուրդ տալով ընթերցել հրապարակված ցանկը, որը ՀՀ-ն ձեռք է բերել ՌԴ-ից:

 

«Կասկածի տակ դնել, որ ձեռք չի բերվել, անհեթեթ է: Զինատեսակները ձեռք են բերվել, ՀՀ պաշտպանության զինանոցում կան մարտունակ, նորագույն զենքեր: Արդիական զինատեսակները, որոնք կան ՀՀ ԶՈՒ-ում, դեռևս չեն տրամադրվել Ղարաբաղին: Փոխօգնության մասին պայմանագրի ստորագրումից հետո, ամենայն հավանականությամբ, Արցախն էլ կտնօրինի դրանք»,- ընդգծեց պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «չենք կարող ասել, որ մենք հովանավորներ ունենք և այդ հովանավորների կարիքը կարծես թե չենք էլ զգում, որովհետև հույսը դնում ենք մեզ վրա», Սամվել Նիկոյանն ասաց, թե միտքն ուղղված էր Արևմուտքին, միջազգային հանրությանը:
 

«Սա դիվանագիտական ուղերձ էր ու պետք չէ այս միտքը ներքաղաքական խնդիրներում շահարկել, օգտագործել: Միջազգային հանրությանն ուղված խոսքում լինում են ձևակերպումներ, որոնք կլուծեն խնդիրը: Եվ գոնե այս պահին շահարկել այս միտքը, անիմաստ է: Բոլորս էլ գիտենք, թե ՀՀ բանակն ինչ կատարելության զինատեսակներ ունի, ինչ ոգի»,- ընդգծեց Նիկոյանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>