Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ջոն Քերին «Թալիբանին» խաղաղ բանակցությունների կոչ է արել Քաբուլում

$
0
0

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Քաբուլում  Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայի հետ հանդիպումից հետո «Թալիբան» շարժմանը խաղաղ բանակցությունների կոչ է արել:

 

«Մենք զրուցել ենք մեր ընդհանուր նպատակի մասին, որը   խաղաղ բանակցություններ սկսելն է: Մենք կոչ ենք անում թալիբներին խաղաղ գործընթացի մասնակից դառնալ, լեգիտիմ գործընթացի, որը կոչված է վերջ դնելու բռնությանը: Խաղաղության հույս, իհարկե, կա», - ասել է Քերին:

 

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը, խոսելով երկրում ամերիկյան զորքերի ներկայության մասին,  նշել է նաև, որ  այդ մասին որոշում նախագահ Բարաք Օբաման կկայացնի` ելնելով Աֆղանստանում գտնվող հրամանատարության գնահատականից:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles