Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ամերիկյան կորած նավաստիներին նկատել են տերևներից «Help» բառի շնորհիվ

$
0
0

Խաղաղ օվկիանոսի հարավում կորած երեք նավաստիներին փրկել են «Help» («Օգնեք») բառի շնորհիվ, որը նրանք պատրաստել են կղզու ափին արմավենու տերևներից: Այդ մասին տեղեկությունը Facebook-ի իր էջում տեղադրել է ԱՄՆ առափնյա պահակախմբի հավայան ստորաբաժանումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ապրիլի 4-ի երեկոյան նավաստիները փոքր նավով երեք ժամ տևողությամբ ուղևորության են մեկնել: Որոշ ժամանակ անց փոթորիկ է սկսվել, և մեծ ալիքը շուռ է տվել նավը:

Հագնելով փրկարարական բաճկոնները՝ նավաստիները գիշերը մոտ 3,5 կիլոմետր են անցել լողալով մինչև մոտակա կղզին, որն անբնակ է եղել:

Ապրիլի 5-ին Չուուկ նահանգի իշխանությունները հայտնել են ԱՄՆ առափնյա պահակախմբին, որը միացել է որոնումներին: Պահակախումբը խնդրել է Ճապոնիայից ԱՄՆ ռազմաօդային ուժերի օգնությունը:

Արդյունքում՝ նավաստիներին հինգշաբթի օրը հայտնաբերել է Boeing P-8 Poseidon ինքնաթիռի անձնակազմը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles