Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Սիրիայի բանակը և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը պատրաստում են Հալեպի ազատագրման գործողություն

$
0
0

Սիրիան և Ռուսաստանը պատրաստում են ահաբեկչական խմբավորումներից Հալեպի ազատագրման գործողություն: Այդ մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը, հաղորդում է РИА Новости-ն:

Այդ մասին գործակալությանը հայտնել է ռուսական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դմիտրի Սաբլինը:

Նրա խոսքերով՝ Ալ-Հալկին հայտնել է, որ ռուսական ավիացիան կօգնի սիրիական բանակի գրոհին:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Հալեպի շրջանում կենտրոնանում են գրոհայինների զգալի ուժեր՝ մոտ 1,2 հազար: Դա վկայում է այն մասին, որ ահաբեկիչները պատրաստում են կառավարական զորքերի դիրքերի հերթական գրոհի, հավելել է նա:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>