Արցախում ապրիլի 2-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով վիրավորված և «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխաներն այսօր կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: