Հազարավոր իրաքցիներ վերադարձել են Իրաքի արևմտյան հատվածում գտնվող Էր Ռամադի քաղաքը, որը ստիպված էին եղել լքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայության պատճառով։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Իրաքի կառավարական զորքերի ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում քաղաքն ազատագրվել է իսլամիստ գրոհայիններից, ինչն էլ հնարավորություն է տվել բնակիչներին վերադառնալ իրենց հայրենի Էր Ռամադի։
Քաղաքապետ Իբրահիմ ալ-Օսաջը պատմել է, որ քաղաքն արդեն մաքրվել է ԻՊ-ի թողած ականներից ու պայթուցիկ նյութերից: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իսլամիստներն ավերել են քաղաքի զգալի մասը:
Պաշտոնյայի խոսքով՝ քաղաքի ազատագրումից ի վեր վերադարձել է ավելի քան 12.000 ընտանիք: