Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ջենիֆեր Լոուրենսը կնկարահանվի Սթիվեն Սփիլբերգի` պատերազմի թեմայով նոր ֆիլմում

$
0
0

Հոլիվուդի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը` Ջենիֆեր Լոուրենսը, կնկարահանվի տաղանդաշատ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմում։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, օսկարակիր շիկահերը կմարմնավորի հայտնի ռազմական լուսանկարչուհի Լինսի Ադարիոյին, ով իր ոլորտի պրոֆեսիոնալներից է։

 

Ռազմական լուսանկարչուհին, վտանգելով սեփական կյանքը, իր ֆոտոխցիկի միջոցով աշխարհին է ներկայացրել Աֆղանստանում, Իրաքում ու հակամարտության այլ թեժ գոտիներում կատարվող սարսափները։

 

«Ես երբեք չեմ ցանկացել ու նպատակ չեմ ունեցել լուսաբանել պատերազմները, սակայն կյանքի բերումով տրվեցի այդ գործին ու չկարողացա կանգ առնել նույնիսկ մայրանալուց հետո»,-ասել է կինը:

 

Վերջերս ծագումով իտալուհի Ադարիոն կենսագրական գիրք է գրել, որը հետաքրքրության բավական մեծ ալիք է բարձրացրել։



Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>