ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին, ասաց, որ նրանցից մեծ փոփոխություններ սպասել պետք չէ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բեկումնային փոփոխություններ, հրաշք փաստաթուղթ, առաջարկություններ սպասել չի կարելի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում»,– ասաց նա:
Ըստ Արտակ Դավթյանի՝ այս պահին համանախագահների գործը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ վերադարձնել կողմերին, ավելի ճիշտ՝ ամեն ինչ անել, որպեսզի այս իրավիճակն աստիճանաբար տեղափոխվի բանակցային գործընթաց:
Ասուլիսի մյուս բանախոս Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին ասաց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է դադարեցնել արյունահեղությունը, վերսկսել բանակցությունները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է ինչ-որ ձևով վերականգնել բանակցային գործընթացը, որը հանդիսանում է նաև անվտանգության մաս»,- ասաց նա և հավելեց. «Մինսկի խմբի համանախագահները շատ լավ հասկանում են այն ամենը, ինչ կատարվել է, բայց նրանք դիվանագետներ են»: