Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մակեդոնիա մտնելու փորձի ժամանակ վիրավորվել է 300 ներգաղթյալ

$
0
0

«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական հիմնադրամի տվյալներով՝ մոտ երեք հարյուր ներգաղթյալ է վիրավորվել Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին, երբ մակեդոնական ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել մարդկանց դեմ, ովքեր փորձել են անցնել սահմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ջոնաս Հագենսենի խոսքով՝ օգնություն է տրամադրվել մոտ 200 ներգաղթյալի, ովքեր տուժել են գազից։ Եվս 30 մարդ վիրավորվել են պլաստիկ փամփուշտներից, 10 հոգի հայտնել է ծեծի մասին, 30 հոգի եղել է շոկային վիճակում, ևս յոթ հոգի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

 

Հագենսենը BBC-ին պատմել է, որ արցունքաբեր գազից տուժածների մեծամասնությունը տղամարդիկ են, բայց կան նաև կանայք և մինչև 5 տարեկան երեխաներ։

 

Հունաստանի համակարգված միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչ Գեորգոս Կիրիցիսը Մակեդոնիայի ոստիկանության գործողություններն անվանել է «վտանգավոր և ցավալի»։ Նա հավելել է, որ այդ միջոցների անհրաժեշտությունը բոլորովին չի եղել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>