ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ՆԳՆ շրջանային բաժանմունքներից մեկի վրա այսօր հարձակում է իրականացվել, հայտնում է lenta.ru-ն։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մահապարտները եղել են ոչ թե չորսը, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այլ՝ երկուսը։
Նրանցից մեկին ոչնչացրել են բաժանմունք մտնելու փորձի ընթացքում՝ անցակետում, իսկ մյուսը հասցրել է պայթեցնել ինքն իրեն։ Ոստիկանության և քաղաքացիների շարքերում զոհեր չկան։
LifeNews-ը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել։