Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ադրբեջանն ինքն իր համար պատմություն է գրում, որտեղ փորձում է ցանկալին որպես իրականություն ներկայացնել. քաղաքագետ

$
0
0

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում  անդրադարձել է, թե ինչպես է Ադրբեջանը ներկայացրել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի  ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունները:


«Ադրբեջանն ինքն իր համար պատմություն է գրում, որտեղ փաստերն ու իրադարձություններն ակնհայտ կեղծելով փորձում է ցանկալին որպես իրականություն ներկայացնել: Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանն այս քայլին գնաց «հաղթանակի լեգենդներ» կառուցելու համար, ինչին վերջին օրերին ականատես ենք լինում ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված ու զավեշտի հասնող հրապարակումներից»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է Մինսկի խմբի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրենց մանդատի մեջ չի մտնում պարզել, թե ով է սկսել առաջինը, քաղաքագետն ասաց, թե չի կարծում, թե միջնորդ երկրները ագրեսիայի դիմած կողմին բացահայտելու խնդիր ունեն, քանի որ ամեն ինչ ակնհայտ է: «Սա ուղղակի կրակահերթ կամ հրետակոծություն չէր, որ մասնագետները փորձեն հասկանալ, թե ով առաջինը կրակեց, իսկ ով պատասխանեց: Մի քանի օր ինտենսիվ մարտական գործողություններ են ծավալվել, իսկ մինչ այդ, Ադրբեջանն իր հայտարարություններով արդեն ազդարարել էր, որ ադրբեջանական հրանոթները չեն լռելու»,- ասաց նա:


Չնայած դրան՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես իրենց դրսևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դրանք մեզ բավարարեցին, թե չէ, այնուամենայնիվ դեռևս տեսանելի չէ բանակցությունների այլընտրանքային ձևաչափ, որն առավել արդյունավետ կդարձնի բանակցային պրոցեսը: «Ի վերջո, ամեն ինչ չէ, որ կախված է համանախագահների ակտիվ աշխատանքից, մանավանդ, երբ բանակցությունների մի կողմում այնպիսի երկիր է (Ադրբեջան), որի զինվորները պղծությամբ են զբաղվում, խաղաղ բնակիչների վրա են կրակ բացում»,- ասաց նա:


Քաղաքագետը գտնում է, որ առաջիկայում բարդ պրոցեսներ են սպասվում: «Միջնորդական ողջ ջանքերն այս փուլում ուղղվելու են կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ամրապնդմանը, սակայն անկեղծ լինենք, առանձնապես լավատեսության հիմքեր չկան: Առանց այդ էլ վստահության մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ այդ պարագայում խոսել բանակցային գործընթացների հեռանկարների մասին շատ բարդ է»,- ասաց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>