Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Դուբայում կկառուցվի ռեկորդակիր Բուրջ Խալիֆայից էլ բարձր աշտարակ

$
0
0

Դուբայում, որտեղ գտնվում է աշխարհի ամենաբարձր շինությունը` Բուրջ Խալիֆա աշտարակը (828 մ), մտադիր են կառուցել ներկայիս ռեկորդակրին գերազանցող շինություն։

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, կառուցվելիք աշտարակն աչքի կընկնի ոչ միայն իր անհավանական բարձրությամբ , այլև` նորարարական դիզայներական լուծումներով։ Այն կունենա Բաբելոնի օրինակով ոգեշնչված կախովի այգիներ ու պտտվող բաց պատշգամբներ, դիտահարթակներ։

 

Աշտարակի կառուցման աշխատանքներով կզբաղվի Emaar Properties ընկերությունը, որի նախնական հաշվարկների համաձայն` ծրագրի իրականացման վրա կծախսվի մոտ 1 մլրդ դոլար։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>