Ատլանտյան խորհրդի իրավաբան-փորձագետ Ալան Ռայլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմում ներառված չինովնիկները պարտավոր են Կիևին վերադարձնել 30 մլրդ դոլար։
«Եթե խոսենք այն գումարների մասին, որոնք գողացվել և յուրացվել են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի կողմից, ուրեմն պետք է վերհիշենք ավելացված արժեքի հարկի ու պետական գնումների հետ կապված խարդախությունները... Ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ նախկին ռեժիմը պետք է Ուկրաինային վերադարձնի մոտ 30 մլրդ դոլար»,- մեջբերում է lenta.ru-ն մասնագետի խոսքերը:
Բացի այդ, Ռայլին կոչ է արել քրեական գործ հարուցել նախկին նախագահի դեմ, որպեսզի նա զգա քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքը։