Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ստամբուլում Հրանտ Դինքի անվան դպրոցը նոր շենք կունենա

$
0
0

Ստամբուլի Սուրբ Հարություն եկեղեցուն կից Պողոսյան-Վարվարյան երբեմնի դպրոցում տեղակայվելու է Հրանտ Դինքի անվան դպրոցը, որտեղ Հայաստանից եկած աշակերտներ են կրթություն ստանում, հայտնում է «Ակօս»-ը։


Վերջերս Ստամբուլում նշվել է Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու 161-ամյակը։

 

Հենց այդ միջոցառման ընթացքում էլ եկեղեցու հիմնադրամի ղեկավար Վարուժան Թավրան հայտնել է, որ Հրանտ Դինքի անվան դպրոցը տեղակայվելու է Պողոսյան-Վարվարյան դպրոցի շենքում։

 

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դա չափազանց կարևոր որոշում է համարել։


«Հրանտ Դինքի անվան դպրոցում սովորող 150 աշակերտների համար անում ենք հնարավորը։ Վստահ եմ, որ երեխաները շատ են ուրախանալու, որ նոր դպրոց են ունենալու»,-ասել է նա։

 

Դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը հայտնել է, որ իրենք երախտապարտ են նոր դպրոցի շենք տեղափոխվելու համար։

«Ստամբուլի հայ համայնքը Հայաստանից եկած երեխաներին սեփական զավակի պես է ընդունում, ինչի համար երախտապարտ ենք։ Աշակերտների թիվն ամեն անցնող օր ավելանում է։ Գործող դպրոցն արդեն մեր պահանջներին չի համապատասխանում։ Բավական ժամանակ է մեր երեխաների համար ավելի լավ պայմաններ գտնելու համար ջանքեր ենք գործադրում։ Վերջապես լուծումը գտնվեց։ Տարիներ առաջ որպես դպրոցի շենք կառուցված այդ շենքը դատարկվելու, մաքրվելու ու մեզ է հանձնվելու։ Սեպտեմբերից հուսով ենք լինել նոր շենքում»,-ասել է նա։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>