2016 թվականի առաջին ամիսներին նավթի գինը համաշխարհային շուկայում անկում է ապրել ընդամենը մի քանի օր՝ մինչև հունվարի 22–-ը։ Դրանից հետո նավթի գինը, թեև որոշակի նվազումներով, սակայն, ընդհանուր առմամբ աճել է և ապրիլի 11-ի դրությամբ նավթը թանկացել է՝ հասնելով մինչև 49 դոլարի սահմաններ։
Եթե Brent տեսակի նավթի մեկ բարելը մինչև հունվարի 22-ը վաճառվել է նվազագույնը 28.20 դոլարով, ապա դրանից հետո այն շարունակել է թանկանալ և այսօր՝ ապրիլի 11-ին (ժամը 12։00-ի դրությամբ) այն վաճառվում է 42.29 դոլարով, այսինքն՝ հունվարի 22-ի գնի համեմատ թանկացել է 14.09 դոլարով։ Փաստացի նավթի գինը հունվարի 22-ի համեմատ աճել է 49.96 տոկոսով։
Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency) կարծիքով նավթի գներն ներկայիս մակարդակում պահպանվում եմ Նիգերիայում, Իրաքում և Միացյալ Արաբական Էմիրություններում արդյունահանման ծավալների կրճատումով, ինչպես նաև դոլարի թուլացումով։ Գործակալությունը նաև նշում է, որ արդյունահանման դանդաղում է տեղի ունենում ԱՄՆ-ում և OPEC-ի անդամ չհանդիսացող այլ երկրներում հնարավոր է շուկան հասել է ստորին սահմանին։