Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իրավիճակի վրա ազդելու այլ մեխանիզմներ Ադրբեջանը չունի, ուստի պետք է կրակի. Ալ. Իսկանդարյան

$
0
0

Եթե Ադրբեջանը դադարի կրակել, Ադրբեջանի մասին կմոռանան սիրիական, ուկրաինական խնդիրների ֆոնին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


«Ադրբեջանը պատահական չէր սկսել ռազմական գործողությունները ղարաբաղաադրբեջանական շփման գծում: Այդ կրակոցները, դիվերսիոն հարձակումները նրանց համար իմաստ ունեն»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով. «Իրավիճակի վրա ազդելու այլ մեխանիզմներ Ադրբեջանը չունի: Հետևաբար, պետք է կրակել: Միջազգային հանրության վրա ազդելու միակ միջոցն է»:


Քաղաքագետի խոսքով՝ ԼՂՀ-ին պետք չէ կրակել, քանի որ պատերազմում հաղթած կողմ է, ու չի էլ կրակի, եթե հակառակ կողմից չլինեն կրակոցներ:


Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Իսկանդարյանն ասաց հետևյալը. «22 տարի այդ երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ծախել են նավթ, գնել են զենք, ժամանակն էր, որպեսզի որևէ արդյունք ցույց տային»:


«Պարզ է, որ չէին կարող Ղարաբաղը վերցնել, բայց գոնե 1 քառակուսի մետր պետք է ցույց տային»,- նշեց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ նման պայմաններում Հայաստանը պետք է ուժեղացնի պաշտպանությունը, զինվի, նաև դիվանագիտական բնագավառում ակտիվ քաղաքականություն վարի:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>