Իրաքը նավթի արդյունահանման ծավալը հասցրել է ռեկորդային ցուցանիշի, հայտնում է Bloomberg-ը` մանրամասնելով, որ անցած մարտ ամսվա ընթացքում այդ երկրում օրական արդյունահանվել է 4.55 մլն բարել նավթ։ Մինչդեռ փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 4.46 մլն բարել։
Բացի այդ, ավելացել է նաև նավթի արտահանման ծավալը։ Օրինակ` անցած ամիս արտահանման օրական ցուցանիշը եղել է 3.81 մլն բարել, իսկ փետրվարին` 3.23 մլն բարել։
Աղբյուրը մանրամասնում է, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրների թվում Իրաքը նավթի արդյունահանման ծավալով 2-րդ տեղն է զբաղեցնում։