Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն է հայտնել ԼՂ կոնֆլիկտի գոտում իրավիճակի սրման առնչությամբ

$
0
0

Ապրիլի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։
 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ այդ առումով կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված՝ նշելով, որ ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
 

Հանդիպման օրակարգում եղել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։
 

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերը:

 

Հանդիպումից հետո ստորագրվել են ՀՀ և ՄԱԿ միջև առաջիկա չորս տարիների՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև երկրում համագործակցության ծրագրի գործողությունների ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020):
 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>