Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

G7-ի արտգործնախարարները կողմ են հանդես եկել Բաշար ալ-Ասադի հեռանալուն

$
0
0

«Մեծ յոթյակի» անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց դիրքորոշումը՝ պահանջելով, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռանա երկրում հակամարտության քաղաքական կարգավորման շրջանակում։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է Հիրոշիմայի հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ։

 

«Սիրիան նոր կառավարության կարիք ունի, որը կներկայացնի երկրի բոլոր համայնքներն ու ունակ կլինի պաշտպանելու իր ժողովրդին, պայքարելու ահաբեկչության դեմ և վերակառուցելու Սիրիան»,-ասված է փաստաթղթում։

 

Հանդիպման մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 և 2268 բանաձևերը, այդ թվում՝ արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների բոլոր կողմերին մարդասիրական օգնության տրամադրումը։

 

Նախարարները հավաստիացրել են, որ աշխատում են երկարաժամկետ հետհակամարտային կայունացման ու Սիրիայի վերականգնման ուղղությամբ։

 

«Յոթյակը» լուրջ մտահոգություն է հայտնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության եզրակացությունների առնչությամբ, որ Սիրիայում 2015 թվականի ընթացքում քիմիական զենք է կիրառվել։

 

«Մենք ընդգծում ենք դրանում մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու կարևորությունն ու անհրաժեշտությունը»,-ասված է G7-ի հանդիպումն ամփոփող հայտարարության մեջ։

 

Այս շաբաթ Ժնևում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների հերթական փուլը, և կողմերի տարաձայնությունների հիմնական թեմաներից մեկը նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագիրն է։


Սիրիական ընդդիմության մի մասը և Արևմուտքի երկրները պնդում են, որ նա հեռանա։ Այլ տեսակետ ունեն Ռուսաստանն ու սիրիական չափավոր ընդդիմությունը։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>