Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ճապոնացի աղջիկը թռչող երեխաների մասին մուլտֆիլմի դիտումից հետո նետվել է 43-րդ հարկից

$
0
0

Ճապոնական Օսակա քաղաքում 6-ամյա աղջիկը ցած է նետվել 43-րդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից։ Մինչ այդ նա դիտել է թռչել կարողացող երեխաների մասին մուլտֆիլմ։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, աղջնակը մուլտֆիլմը դիտելիս է եղել ընտանիքի մյուս անդամների հետ, սակայն որոշ ժամանակ անց հայրը նկատել է, որ երեխան չկա։

 

Վայրկյաններ անց ընտանիքի անդամները երեխային գտել են պատշգամբի 1 մետրանոց ճաղավանդակին կանգնած։ Դրանից հետո փոքրիկը, ցանկանալով կրկնօրինակել մուլտհերոսներին, նետվել է ցած։

 

Ելնելով անվտանգության նկատառումներից` իրավապահները հրաժարվել են հրապարակել այն մուլտֆիլմի անվանումը, որը դարձել է փոքրիկի մահվան պատճառ։


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>