Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ժամանակն է, որ ազգային ռազմավարական հայեցակարգը թարմացվի. Հայկ Դեմոյան

$
0
0

 

Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ամրագրվի ծրագրային պլանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ խոսելով այն մասին, թե գործողությունների ինչ ծրագիր կարող է նախաձեռնել հայկական կողմը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։


Վերջինս նշեց, որ տեղի ունեցածի համար, անկախ նրանից՝ կանվանենք այն պատերազմ, ռազմական լայնածավալ գործողություն, թե հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում, ադրբեջանական կողմը պետք է պատասխանատվության ենթարկվի։


«Հակառակ կողմը երբեք պետք է չընկալի, որ մենք անպատասխան ենք թողնելու իր արածները։ Մենք պետք է պատժենք հակառակորդ կողմին։ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին,ու հիմա Ադրբեջանի ութ զինվոր ու սպա զրկվել են կյանքից որպես հատուցում։ Թող այդ ընտանիքները Ռամիլ Սաֆարվից հաշիվ պահանջեն։ Մեկ քայլին հինգ անգամ, թե ոչ ավելի, պետք է պատասխան տանք։ Բայց սրանով գոհանալ պետք չէ։ Պետք է պատժել հակառակ կողմին, որը կիրառեց խաղաղ բնակչության դեմ զինատեսակներ, որոնք անթույլատրելի են, հանցագործություններ թույլ տվեց»,- նշեց նա։


Հայկ Դեմոյանը շեշտեց նաև, որ ազգային ռազմավարական հայեցակարգը, որը 2007թ-ից չի փոխվել, ժամանակն է, որ թարմացվի։ «Անցել է ինը տարի, փոխվել է վիճակը, կան ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերներ, ուստի ժամանակն է, որ այս մոռացված փաստաթուղթը ակտիվանա, հստակ արձանագրենք՝ որն է մեր անելիքը»,- հավելեց պատմաբանը։


Դեմոյանը շեշտեց նաև, որ ինքը չի հավատում միջնորդների արդյունավետությանը, ապա ընդգծեց, որ Հայաստանը պետք է ուժի դիրքերից հանդես գա․ «Ստեղծվել է այլ իրավիճակ։ Ադրբեջանի ներսում էլ կան խնդիրներ, ու մենք պետք է օգտվենք սրանցից, ոչ թե պասիվ դիտողի դերում լինենք»։


Հայկ Դեմոյանի խոսքով՝ քստմնելի գործողություններով ադրբեջանական կողմը փորձել է ահաբեկել հայկական կողմին. «Սա ահաբեկչություն էր ԼՂ խաղաղ բնակչության ու իր իսկ բնակչության դեմ»։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>