Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսական զինուժը Պալմիրայում դաշտային հոսպիտալ է ստեղծում

$
0
0

Ռուսաստանի զինուժը սիրիական Պալմիրայում դաշտային հոսպիտալ է ստեղծում, որտեղ ՌԴ զինծառայողներից բացի կարող են դիմել նաև տեղի բնակիչներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

 

Նրա խոսքով՝ հոսպիտալը հագեցած է ժամանակակից բուժական սարքավորումներով։

 

«Անհրաժեշտության դեպքում այստեղ կարող են դիմել ինչպես սիրիացի զինծառայողները, այնպես էլ բնակիչները, որոնք սկսել են վերադառնալ Պալմիրա»,-ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles