Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Կոնֆետ ու պեչենի մի ուղարկեք էլ սահման, փոխարենը՝ «նաչնոյ վիդենիա» ուղարկեք». Հախվերդյանը փոխանցեց ազատամարտիկի պահանջը

$
0
0

Հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանը հրավիրված ասուլիսին փոխանցեց առաջին գծում գտնվող ընկերոջ՝ ազատամարտիկ Վարդան Գևորգյանի պահանջը,  թե ճակատում ինչի կարիք կա: Նա նշեց, թե իրեն ասել են, որ օլիգարխներին փոխանի, որ այլևս« կոնֆետ ու պեչենի մի ուղարկեք, պետք չի, դրա փոխարեն ուղարկեք «նաչնոյ վիդենիա» և «տեպլովիզոր»»:


Այնուհետև նա անձամբ ասուլիսի ժամանակ զանգեց ազատամարտիկ ընկերոջը, ով նույնը կրկնեց: Ազատամարտիկը նաև ասաց, որ առաջին գծում են, զինվորների կողքին ու բոլորի «դուխն էլ տեղն» է: Նա ասաց, թե 2500-ից ավելի հակառակորդ են խփել այս օրերին ու 35 տանկ : «Էդ օլիգարխիկները թող տեղներից շարժվեն ու  հերիքա, կոնֆետ ու պեչենի թող չուղարկեն»,- կրկնեց նա:


Այնուհետև երգիչն իր կարծիքը հայտնեց, թե այս քառօրյա պատերազմը ռուսական ծրագիր էր: «Չեմ ուզում ասել, որ նույն պլանը կիրառում են հիմա, բայց ռուսների համար Հայաստանը միշտ էլ եղել է այն, որ Армения без армян լինի»,- ասաց նա:


Հախվերդյանը նշեց, թե Ադրբեջանը բոլորովին չէր սպասում, որ այսպիսի հակահարված կստանա, իսկ ռուսների համար ըստ նրա՝ «լրիվ միևնույն էր»: «Իրանք միշտ ուշացումով որպես ազատարար զորք գալիս են, բայց պետք չեն նրանք, թող իրենց Ուկրաինայի մասին մտածեն»,- ասաց նա: 


Նա նշեց, թե չգիտի միջազգային հանրությունն ինչ կանի, բայց որ Թուրքիան էլ մասնակցություն ունի այս ամենում` ակնհայտ է, որոնց հետևին էլ, ըստ երգչի, Ամերիկան է կանգնած:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>