Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու նրա կինը` դքսուհի Քեյթը, ովքեր այս օրերին թագավորական այցով գտնվում են Հնդկաստանում, որոշել են ուսումնասիրել տեղի վայրի բնությունը` մասնագետների ընկերակցությամբ ուղևորվելով դեպի երկրի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող ջունգլիները:
Ւնչպես նշում է The Daily Mail-ը, արքայական զույգն ուղևորվել է Կազիրանգա ազգային պարկ, որտեղ բնակվում են մեծ թվով վայրի կենդանիներ` մասնավորապես փղեր ու ռնգեղջյուրներ:
Ուշագրավ այցի ընթացքում նրանք ծանոթացել են ազգային պարկի աշխատակիցների հետ, քննարկել բնապահպանական հարցեր ու լուսանկարվել ցնցող բնապատկերների ֆոնին։