Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուս զինվորականներն իրենցից հետո լավ վարժեցված սիրիական բանակ են թողել. Պուտին

$
0
0

Սիրիայի բանակն ի վիճակի է լուրջ խնդիրներ իրականացնել, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հույս հայտնելով, որ Սիրիայում կընդունվի նոր Սահմանադրություն և կանցկացվեն արտահերթ ընտրություններ, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Ռուս զինվորականներն իրենց փոխարեն լավ վարժեցված սիրիական բանակ են թողել, որը կարճ ժամանակ անց կարողացել է գրոհայիններից հետ վերցնել Պալմիրան և մի շարք այլ բանակավայրեր»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով ՌԴ զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի տարածքից դուրս բերելուց հետո ԻՊ-ի հնարավոր ակտիվության մասին հարցին։

 

«Շատ խմբավորումներ միանում են հրադադարի ռեժիմին, սպասվում են ընտրություններ, Սահմանադրության քննարկումներ»,- ասել է Պուտինը՝ նշելով Հալեպի շրջանի կարևորությունը, որտեղ բացի սիրիական բանակից՝ գործում են քրդական խմբավորումները:

 

Հիշեցնենք, որ մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» երկրի քաղաքացիների հետ։

Նախագահին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը հասել է մոտ 2 միլիոնի։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>