Ամերիկյան Amazon ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային գրքերի ընթերցման համար նախատեսված նոր Kindle Oasis սարքը, որն աչք է ընկնում մի շարք առավելություններով:
Ինչպես նշում է The Telegraph-ը, 8-րդ սենդի Kindle-ը համալրված է գերդիմացկուն մարտկոցով, որը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև 9 շաբաթ:
Kindle Voyage-ին փոխարինելու եկած նորույթը բավական մատչելի է` 290 դոլար: Այն վաճառքի կհայտնվի եկող մի քանի շաբաթվա ընթացքում:
Այն 30 տոկոսով ավելի բարակ է և 20 տոկոսով ավելի թեթև նախորդ մոդելից: Բացի այդ Kindle Oasis-ը շատ դիմացկուն է ընկնելու ու հարվածների նկատմամբ: