Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության 71-րդ տարեդարձի կապակցությամբ նախապատրաստվում են Երևանում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում անցկացվելիք ավիաշոուին:
«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ռազմական ավիացիոն տեխնիկայի բոլոր նմուշներն սպասարկված են և փոխադրված շահագործման ամառային ռեժիմի:
Պլանային վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ հարվածային և փոխադրական ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում ըստ ռուսական ավիացիոն միավորման հրահանգիչների առաջադրանքների՝ նախապատրաստվելով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարությանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին: